Սիրուշոն հարցազրույց է տվել НТВ-ին ու զարդ պատրաստել հաղորդավար Ջոն Ուորենի համար (ֆոտո)

11:49   25 մայիսի, 2017

НТВ հեռուստաընկերության «Поедем, поедим!» հաղորդաշարի նկարահանող խումբը կրկին Հայաստանում է։ Այս անգամ հաղորդավար Ջոն Ուորենը Երեւանում հանդիպել է Սիրուշոյին։

Նրանք միասին այցելել են արվեստանոց, որտեղ երգչուհին  զարդ է պատրաստել եւ նվիրել այն Ջոնին։

Սիրուշոն իր Instagram-ի story բաժնում մի քանի լուսանկար եւ տեսանյութեր է հրապարակել նկարահանումներից։

Հիշեցնենք, որ 2014 թվականին «Поедем, поедим!» հաղորդումներից մեկը նվիրված էր Հայաստանին։ Հաղորդավար Ջոն Ուորենը ժամանել էր Հայաստան եւ հիացել հայ աղջիկների գեղեցկությամբ, հայկական երաժշտությամբ, լեռնային օդով, ինչպես նաեւ խոհանոցով եւ պատրաստել շատ յուրօրինակ ուտեստ՝ «Արարատ» անվամբ։



© NEWS.am STYLE