Սելենա Գոմեսը Լոս Անջելեսում 2.2 մլն դոլարով համեստ տուն է գնել

14:10   25 մայիսի, 2017

Որոշ ժամանակով մոռանանք Կաննի մասին եւ ուշադրությունը կենտրոնացնենք Սելենա Գոմեսի ուղղությամբ, որը Լոս Անջելեսում համեստ ու հարմարավետ տուն է գնել:

Երգչուհին երբեք հարստությամբ եւ շքեղությամբ չի պարծեցել: Ի տարբերություն հոլիվուդյան այլ աստղերի՝ Սելենան դղյակներ չի գնում:

Սելենան, հավանաբար, տունը գնել է ընկերոջ՝ The Weeknd-ի հետ այնտեղ ապրելու համար:
24-ամյա երգչուհու նոր տունն ընդամենը 2.250.000 դոլար արժե. Հոլիվուդի չափանիշներով՝ համեստ գումար:

Ըստ Daily Mail-ի՝ տունը կառուցվել է 1951 թվականին: Այն 4 ննջարան, 4 լոգասենյակ ունի, շուրջ 300 քառակուսի մետր բնակելի մակերես:

Առանձնատունը նաեւ նախասրահ, հյուրասենյակ, գրադարան, SPA գոտի ունի, երկու բուխարի:

Իսկ հետնաբակում լողավազան կա, որը պաշտպանված է հետաքրքրասեր հայացքներից:



© NEWS.am STYLE