Թողարկվել է Լյուկ Բեսոնի «Վալերիանն ու հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը

15:10   25 մայիսի, 2017

Եթե ցանկանում եք տեսնել «Հինգերորդ տարր»-ի եւ «Ավատարի»-ի խառնուրդը, ուրեմն այս ֆիլմը ձեզ համար է։ Համացանցում հայտնվել է Լյուկ Բեսոնի «Վալերիանն ու հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը։ Ֆիլմում գլխավոր դերակատարներն են Դեյն ԴեՀաանը եւ Կարա Դելեւինը։ Ի դեպ, Ռիհանան եւս այնտեղ կհայտնվի։ 

Հերոսները տիեզերական հատուկ գործակալներ են, որոնք ծառայության բերումով կասկածելի գործի մեջ են ներքաշվել եւ, կամա թե ակամա, մասնակից դարձել միջգալակտիկական կամ Ալֆա մոլորակի բնակիչների խարդախություններին։

Ժապավենում նկարահանվել են նաեւ Քլայվ Օուոենը, Իտան Հոուքը, Ռութգեր Հաուերը։



© NEWS.am STYLE