Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան (ֆոտո)

20:37   27 մայիսի, 2017

Քիչ առաջ Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան։ Շանսոնյեին «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում սպասում էին լրագրողները, երկրպագուները, ինչպես նաեւ որդին՝ Միշան:

Շանսոնյեին դիմավորեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա երկրպագուներից մեկը բանաստեղծություն էր գրել Ազնավուրի մասին, որը նվիրեց՝ իր պատրաստած մոմե հուշանվերի հետ միասին։ Ազնավուրը սիրով ընդունեց նվերը, միայն նշեց, որ հայերեն չի կարող կարդալ, իսկ հուշանվերի մասին ասաց. «О, հայկական էյֆելյան աշտարակ։ Շատ լավ, շատ գեղեցիկ է»։

Մայիսի 29-ին մաեստրոն Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետին, որի երաժշտությունն ինքն է գրել: Իսկ հունիսի 1-ին եւ 2-ին օպերայում կկայանա «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգը:

Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Մհերը, Ավո Խալաթյանը, Սիրանուշ Գասպարյանը, Ալյա Սեդրակյանը, Էմմա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Արամոն, Ֆորշը, Անդրեն, Արամեն, Սյուզի Մելքոնյանը եւ այլք կկատարեն շանսոնյեի ստեղծագործությունները:

Համերգի կազմակերպիչների հաղորդմամբ՝ Ազնավուրը նույնպես ներկա կգտնվի համերգին:
Մաեստրոն նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրը կլինի. մայիսի 28-ին նախանշված արարողության ժամանակ հայտնի կդառնա այս տարվա մրցանակակրի անունը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 



© NEWS.am STYLE