Յոթ մթերք, որոնք հոլիվուդյան աստղերին օգնում են գեղեցիկ մնալ

12:10   26 մայիսի, 2017

Գանգրահեր կաղամբ (կալե կամ գրյունկոլ): Այս կաղամբը գլուխ չունի:

Բայց դա Ջենիֆեր Լոպեսին չի շփոթեցնում. նա պաշտում է այդ կաղամբից պատրաստված աղցանները: Այս բանջարեղենը կարելի է օգտագործել նաեւ ապուրների եւ խյուսերի մեջ:

Շոկոլադ: Այս թուլությունը հատուկ է բոլոր քաղցրակերներին:

Բլեյք Լայվլին ապացուցում է, որ առավոտյան կարելի է մեկ բաժակ տաք շոկոլադ խմել, իսկ երեկոյան՝ սեւ շոկոլադի սալիկ ու պահպանել գերազանց կազմվածքն ու տրամադրությունը:

Կինոա: Սա կեղծ հացահատիկային կուլտուրա է՝ Եվա Մենդեսի սիրելի մթերքը:

Ճաշին դերասանուհուն հիմնականում մատուցում են սաղմոն՝ բրնձով կամ կինոայով: Ու դրա հետ մեկտեղ՝ Եվան ապշեցուցիչ տեսք ունի: Ի դեպ, կինոայից կարելի է համեղ ու թեթեւ աղցաններ պատրաստել:

Հավ՝ բանջարեղենով: Այս դուետը Քեմերոն Դիասի սիրելի ուտեստն է:

Հավի միսը կարելի է ե՛ւ խաշել, ե՛ւ տապակել:

Գրանոլա: Այսօր այս աղանդերն ամենատարածվածներից է աշխարհում:

Այն պատրաստում են կոկոսի եւ վարսակի փաթիլներից, դդմի եւ վուշի կորիզներից, ընկույզի եւ մեղրի խառնուրդից: Այն պաշտում է Գվինեթ Փելթրոուն:

Սաղմոն: Ձկան այս տեսակի օգտակարության մասին ավելորդ է անգամ խոսել:

Բավական է միայն ասել, որ Վիկտորիա Բեքհեմը, ով ամեն օր է սաղմոն ուտում, ցնցող տեսք ունի, իսկ մաշկը շողում է առողջությամբ:

Կոբ աղցան: Անսովոր է հնչում: Բայց իրականում հայտնի է ԱՄՆ-ում: Այն բաղկացած է կանաչեղենից, լոլիկից, հավի մսից, ավոկադոյից, ձվից, ռոքֆոր պանրից:

Ջենիֆեր Էնիսթոնն ասում է, որ «Ընկերները» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ գրեթե ամեն օր այդ աղցանն է կերել: Արդյունքում այնքան է վարժվել, որ ներառել է իր մշտական սննդակարգում:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE