13:33 26 մայիսի, 2017Շատ շուտով՝ հուլիսին մեկնարկելու է «Գահերի խաղը» հայտնի սերիալի յոթերորդ սեզոնը: Իսկ մինչ այդ Entertainment Weekly-ն սերիալի երկրպագուներին ուրախացրել է նկարահանումներից լուսանկարներով:





Կադրերում սերիալի գլխավոր դերակատարներն են՝ Քիթ Հարինգթոնը, Սոֆի Թերները, Մեյսի Ուիլյամսը եւ Այզեկ Հեմփսթեդ-Ռայթը:

Դերասաններին նկարահանել են աշխատանքի ժամանակ, իրենց հերոսների կոստյումներով:

Ի դեպ՝ նույն դերասաններն արդեն պարբերականի չորս շապիկ են զարդարել:

Հիշեցնենք, որ սերիալի ցուցադրությունը կմեկնարկի հուլիսի 16-ին, իսկ օրերս համացանցում «Գահերի խաղի» նոր պաստառ էր հրապարակվել:
