«Գահերի խաղի» 7-րդ սեզոնի թրեյլերը մեկ օրվա ընթացքում 61 մլն դիտում է ունեցել

15:15   26 մայիսի, 2017

«Գահերի խաղը» սերիալի 7-րդ սեզոնի թրեյլերը մեկ օրվա ընթացքում 61 մլն դիտում է ունեցել: Ըստ Deadline-ի՝ սա ռեկորդային ցուցանիշ է HBO-ի հեռուստաշոուի բոլոր թրեյլերի շրջանում (խոսքն առաջին 24 ժամի մասին է):

Հաշվարկի ժամանակ հաշվի են առնում ոչ միայն YouTube-ի, այլեւ թվային մյուս հարթակների տվյալները, այդ թվում՝ Facebook-ի եւ Twitter-ի:

Ի դեպ՝ շատ շուտով՝ հուլիսին մեկնարկում է «Գահերի խաղի» 7-րդ սեզոնը: Իսկ մինչ այդ Entertainment Weekly-ն նկարահանումներից նոր լուսանկարներ է հրապարակել:

Կադրերում սերիալի գլխավոր դերակատարներն են՝ Քիթ Հարինգթոնը, Սոֆի Թերները, Մեյսի Ուիլյամսն ու Այզեկ Հեմփսթեդ Ռայթը:



© NEWS.am STYLE