Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին ամուսնության 3-րդ տարեդարձի առիթով ճերմակ վարդերի հսկայական փնջեր է նվիրել

17:29   26 մայիսի, 2017

Երեկ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հոբելյան էին տոնում: Երեք տարի առաջ հայուհին ու հայտնի ռեփերն ամուսնացան: 

Ռեալիթի շոուի աստղը Քանյեին շնորհավորել էր ամուսնության 3-րդ տարեդարձի առիթով եւ արխիվային լուսանկարներ հրապարակել:
«Երեք տարի է անցել, առջեւում մի ամբողջ կյանք կա»,- Twitter-ում գրել էր հայուհին:
Իսկ այսօր Քիմը Snapchat-ը հեղեղել է նոր լուսանկարներով ու տեսանյութով՝ ցուցադրելով Քանյեի նվիրված ճերմակ վարդերը:

«Հրաշալի է, երբ տուն ես վերադառնում եւ քեզ վարդերի օվկիանոս է սպասում: Շնորհավո՛ր, սիրելիս»,- տեսանյութը մակագրել է Քիմը:

Քիմի ու Քանյեի հարսանիքը տեղի է ունեցել 2014 թվականին` Ֆլորենցիայում:

Քիմի համար հարսանեկան զգեստ է ստեղծել Givenchy-ի նախկին ստեղծագործական տնօրեն եւ ընտանիքի մտերիմ ընկեր Ռիկարդո Տիշին:



© NEWS.am STYLE