Հայ շրջանավարտների տոնական look-երը (ֆոտոռեպորտաժ)

21:43   26 մայիսի, 2017

Այսօր՝ մայիսի 26-ին, հանրապետության մի շարք դպրոցներում կայացավ «Վերջին զանգի» գեղեցիկ ու հուզիչ արարողությունը: Շրջանավարտները վերջին անգամ որպես դպրոցական ունկնդրեցին իրենց այդքան հարազատ դարձած զանգի ղողանջները. զանգ, որը խորհրդանշում էր սպասված ընդմիջում, որին մինչ այսօր բոլորն անհամբերությամբ, իսկ այժմ` կարոտով են սպասելու…

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս դպրոցին հրաժեշտ տալուց հետո շրջանավարտներն ուղեւորվել են ժամանցային վայրեր՝ նշելու իրենց ավարտական երեկոն: Հատկապես աշակերտուհիներն այս օրվան երկար են պատրաստվել, մինչեւ որ կողմնորոշվել են, թե ինչ տեսքով պետք է ներկայանան իրենց կյանքի կարեւորագույն միջոցառումներից մեկին:

NEWS.am STYLE-ի տեսախցիկը ֆիքսել է հայ շրջանավարտների look-երից մի քանիսը:

Լուսանկարները՝ Նարեկ Տ.Պ.-ի



© NEWS.am STYLE