«Վերջին զանգին» նվիրված խելահեղ համերգը՝ Ազատության հրապարակում (ֆոտոռեպորտաժ)

22:40   26 մայիսի, 2017

Այսօր Հայաստանի դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»։ Այդ կապակցությամբ Ազատության հրապարակում տոնական համերգ էր կազմակերպվել, որին ելույթ ունեցան Արամ MP3-ը, Գարիկ Պապոյանը եւ Սոնա Ռուբենյանը։

Իրենց ուղերձներով աշակերտներին շնորհավորեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Չնայած անձրեւային եղանակին, շրջանավարտները մինչեւ վերջ մնացին հրապարակում ու տոնեցին մուտքն ավելի հասուն կյանք։

Տոնական համերգի լավագույն պահերը ֆիքսել է NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը։

Տեսանյութը՝ Շուշան Շատիկյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE