Վիդեոդաս NEWS.am STYLE-ից. սանրվածք ենք անում

17:54   5 ապրիլի, 2013

Շատ շուտով Հայաստանում նշելու ենք Մայրության եւ գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ը: Չնայած ցանկանում ենք գեղեցիկ եւ անթերի տեսք ունենալ միշտ եւ ամենուր. աշխատավայրում, հյուր գնալիս, հանգստի կամ պարզապես զբոսանքի ժամանակ, սակայն այդ օրն առանձնահատուկ տեսք է հարկավոր: NEWS.am STYLE-ը եւ MAKE-UP Atelier-ի վարսահարդար Նաիրա Գրիգորյանը ներկայացնում են վիդեոդաս, որտեղ մանրամասն ցուցադրվում է սանրվածք, որը կարելի է անել ե՛ւ ամեն օրվա, ե՛ւ որեւէ արարողության կամ տոնի առիթով:

Նախ մեզ անհրաժեշտ են ռետինե երկու հերակալ, մազերի գամասեղներ եւ լաք:

Մազերը բաժանում ենք երկու հավասար մասի: Սկսում ենք հյուսել միայն մեկ կողմից՝ քունքերի մոտից: Դրանից հետո հյուսված մազերը հերակալով ամրացնում ենք: Նույն գործողությունը կրկնում ենք մյուս կողմից: Հետո գամասեղների օգնությամբ ձախ հյուսն ամրացնում ենք աջ կողմից, աջը հյուսը՝ ձախ: Մի քանի գամասեղների օգնությամբ մազերը վերջնականապես ամրացնում ենք, մազերի ծայրերը՝ թաքցնում: Ցանկության դեպքում կարելի է սանրվածքը նաեւ լաքով ամրացնել:

Ահա եւ վերջ: Հաճելի հանգստյան օրեր եւ հրաշալի տոն:



© NEWS.am STYLE