Շպռոտը լողազգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրլով փորի դաջվածքը

15:03   27 մայիսի, 2017

Ամառը դեռ չի սկսվել, բայց շատերն արդեն շտապում են վայելել հանգիստը։

ԱՄՆ-ում բնակվող Շպռոտը նույնպես նրանց շարքերում է. երգչուհին օրերս այցելել է լողավազան, ինչի մասին են վկայում Instagram-ում հրապարակած նոր լուսանկարները։

Դրանցից մեկում Շպռոտը ցուցադրել է փորի հատվածում արված դաջվածքը։

Իսկ մյուսում ընկերուհու հետ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին առանց դիմահարդարման լուսանկարներ էր հրապարակել։

«Փորձում եմ սովորել ինձ՝ առանց դիմահարդարման եւ ֆիլտրերի»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE