«Հայերն ասում են՝ հողը վրադ թեթեւ լինի». Սերժ Թանկյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Քրիս Քորնելին

13:36   27 մայիսի, 2017

Երեկ Հոլիվուդում տեղի է ունեցել Քրիս Քորնելի հուղարկավորության արարողությունը։

Բրեդ Փիթը, Ֆարել Ուիլյամսը, Քրիստիան Բեյլը եւ այլ աստղեր հրաժեշտ են տվել լեգենդար երգչին։

Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդրեթի շուրջ Քրիս Քորնելի հետ համագործակցած Սերժ Թնակյանը հուզիչ գրառում է կատարել երաժիշտի մասին. 

«Չեմ կարողանում դադարել քո, քո ընտանիքի, քո երաժշտության, քո երազանքների մասին մտածել, իմ եղբայր։ Հայերն ասում են՝ հողը վրադ թեթեւ լինի։ Վերանայելով քո երգերի տողերը, ես հասկանում եմ, թե որքան ես դու օգնել մեզ հաղթահարել մեր կյանքի դժվար ժամանակները։ Դու իմ երաժշտական կյանքի մեծ ճանապարհորդության մի մասն ես եղել։ Ես սիրում եմ քեզ եւ հիշում, իմ եղբայր»։

Հիշեցնենք, որ Քորնելի մահվան մասին հայտնի դարձավ մայիսի 18-ին։ 52-ամյա երաժիշտը համերգներով Դեթրոյդում էր։ Ելույթից հետո նրան մահացած են գտել հյուրանոցի համարում։ Ըստ Reuters-ի՝ երաժիշտն ինքնասպան է եղել։



© NEWS.am STYLE