Բեն Սթիլերն ու Քրիստին Թեյլորն ամուսնալուծվում են 18 տարվա համատեղ կյանքից հետո

14:31   27 մայիսի, 2017

51-ամյա Բեն Սթիլերն ու 45-ամյա Քրիստին Թեյլորն ամուսնալուծվում են 18 տարվա համատեղ կյանքից հետո, գրում է Daily Mail-ը։

«Մենք միասին ենք այս որոշումը կայացրել, սակայն հանուն մեր երեխաներին ցանկանում ենք ընկերներ մնալ։ Միմյանց նկատմամբ մեծ սիրով ու հարգանքով՝ 18 տարվա ամուսնական կյանքից հետո, մենք բաժանվելու որոշում ենք կայացրել», - հայտարարել է զույգի ներկայացուցիչը։

Զույգը երկու երեխաների է դաստիարակում՝ 15-ամյա դստերը՝ Էլլա Օլիվիային եւ 11-ամյա որդուն՝ Քվինլի Դեմփսիին։

Բենն ու Քրիստինը տարիներ շարունակ Հոլիվուդում համարվել են «ամենաամուր» զույգերից մեկը։

Աղբյուրը, ինչպես նաեւ դերասաններն իրենք չեն շտապում բացատրել, թե ինչն է նրանց ստիպել նման քայլի դիմել։ Հայտնի չէ նաեւ, թե արդյո՞ք հայտնիներն ամուսնալուծության փաստաթղթերը դատարան են ներկայացրել։ Սթիլերն ու Թեյլորը ծանոթացել են Heat Vision and Jack («Ջերմային տեսիլքն ու Ջեքը») ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1998 թվականին։ Զույգն ամուսնացել է 2000 թվականին, Հավայան կղզիներում։



© NEWS.am STYLE