Հայաստանում է Վլադիմիր Ավետիսյանը. նա պատրաստվում է բացօթյա մեգա համերգի

17:57   27 մայիսի, 2017

Հայաստան է ժամանել հայտնի երաժիշտ, գործարար Վլադիմիր Ավետիսյանը:

Վլադիմիր Ավետիսյանը եւ D’Black Blues Orchestra-ն Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյակի առթիվ հունիսի 3-ին Երևանի Հանրապետության հրապարակում ներկայացնելու են բլյուզային մեգա շոու:

Խմբի հետ երևանյան բեմում հանդես կգա ամերիկացի բլյուզ երգիչ Մոնիկա Գրինը (Monica Green): D'Black Blues Orchestra խմբի կազմում հանդես կգան երաժիշտներ Իսպանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից:

Նշենք, որ Վլադիմիր Ավետիսյանը հայտնի երաժիշտ է, գործարար, UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկն է:



© NEWS.am STYLE