Սիրեկանի հետ Ֆրանսիայում զվարճանալուց հետո Քորթնի Քարդաշյանը Լոս Անջելես է վերադարձել

22:02   27 մայիսի, 2017

Կաննի 70-րդ կինոփառատոնն ավարտին է մոտենում, վաղը մենք կիմանանք փառատոնի մրցանակակիրներին։ Իսկ մինչ այդ լրագրողների ուշադրության կենտրոնում հայտնված աստղերը լքում են Լազուրե ափը։ Խոսքը, մասնավորապես, Քորթնի Քարդաշյանի եւ Քենդալ Ջեների մասին է։

Եթե Քենդալը փայլում էր կարմիր գորգին եւ զվարճանում ընկերուհիների հետ, Քորթնի Քարդաշյանը դարձավ փառատոնի սենսացիան։ Նա գերազանցեց նույնիսկ քրոջը՝ Քիմին՝ սիրավեպ սկսելով մոդել Յունես Բենջիմի հետ։ Վերջինը հայուհուց փոքր է 14 տարով։

Հիմա արդեն Քորթնին ու Քենդալը հայրենի Լոս Անջելես են վերադարձել։

22-ամյա Քենդալը՝ Balenciaga-ից 1.000 դոլար արժողությամբ կոշիկներով։

Իսկ 38-ամյա Քորթնին միայնակ՝ առանց Յունեսի:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ X17Online-ի



© NEWS.am STYLE