Տղամարդուն ճանաչելու յոթ կանոն

12:49   26 հունիսի, 2017

1. Գնահատեք նրա գործը, ոչ թե խոսքը

Նա կարող է շատ բան ասել, բայց դրանք կարող են դատարկ խոսքեր լինել, քանի դեռ չի հաստատել գործով:

2. Վստահեք ձեր բնազդին

Ինչ-որ բան հուշում է, որ նա խաբո՞ւմ է ձեզ: Մեծ է հավանականությունը, որ ճիշտ եք: Կանացի բնազդը հզոր բան է:

3. Ուշադրություն դարձրեք, թե որքան ժամանակ է նա ցանկանում անցկացնել ձեզ հետ

Հասկանալու համար՝ արդյոք տղամարդն արժե՞ ձեր ժամանակը, հասկացեք՝ արդյոք նա ուզում է իր ժամանակը ձեզ համար ծախսել: Նա հաճա՞խ է ձեզ հետ հանդիպում նախաձեռնում: Որքա՞ն ժամանակ է ուզում անցկացնել ձեզ հետ:

4. Նրա ասած ամեն բառին մի հավատացեք

Այնպես չէ, որ ընդհանրապես պետք է դադարել վստահել մարդկանց, բայց երբ տարված եք ինչ-որ մեկով, երբ զգացմունք ունեք, կարող եք ոչ սթափ գնահատել իրավիճակը: Կարելի է փոքր-ինչ թերահավատ լինել, հատկապես սկզբում՝ մինչեւ սեքսը: Գուցե նա հաճելի բառեր է ասում՝ միայն ձեզ հետ անկողին մտնելու համար:

5. Հետեւեք նրա խոսքին

Ի՞նչ բառեր է նա օգտագործում ձեզ հետ շփվելիս: Գուցե նա շատ ռոմանտիկ է թվում կամ շատ է խոսում սեքսի մասին: Եթե տղամարդը ձեզ հետ լուրջ ոչինչ չի ծրագրում, այնքան էլ չի հետեւում իր խոսքին: Իսկ այն քաղցրացնելու համար, հավանաբար, առաջին իսկ ժամադրությունից կարող է ձեզ «փոքրիկս», «փիսիկս» կոչել:

6. Նրա անցյալի մասին հարցեր տվեք

Ճանաչեք նրան, իմացեք նրա նախկին հարաբերությունների մասին, փորձեք հասկանալ, թե հիմա կյանքի ինչ փուլում է, արդյոք պատրա՞ստ է նոր հարաբերությունների:

7. Տեսեք, թե ինչ կլինի, եթե մի փոքր հապաղեք սեքսի հարցում

Գաղտնիք չէ, որ բազմաթիվ տղամարդիկ ձեւացնում են, որ ավելին են ուզում, միայն թե կնոջն անկողին տանեն: Այնպես որ՝ սեքսի հարցում հապաղելը նրա մտադրությունները հասկանալու վատ միջոց չէ:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE