Համացանցում են հայտնվել Մերի Մակարյանի նշանադրության լուսանկարները

22:26   27 մայիսի, 2017

NEWS.am STYLE-ը տեղեկացրել է, որ այսօր՝ մայիսի 27-ին,  Մերի Մակարյանը նշանվել է։ Եվ, ահա, համացանցում են հայտնվել 32-ամյա դերասանուհու եւ նրա ընտրյալի՝ Վարդանի, նշանադրության առաջին լուսանկարները:

Մերին նշանադրության արարողության համար ընտրել է երկնագույն եթերային զգեստ: Տորթը եւ սրահի ձեւավորումը նույնպես եղել է այդ երանգի մեջ:

Արարողությանը ներկա են եղել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ Հրաչ Մուրադյանը, Մարինկա Խաչատրյանը, Մհերը եւ այլք:



© NEWS.am STYLE