Միշա Գալուստյանի եւ Թիմաթիի զվարճալի հոլովակը

10:02   28 մայիսի, 2017

Միշա Գալուստյանը, Թիմաթին եւ Էգոր Կրիդը հանդիպել են, որի արդյունքում ծնվել է զվարճալի մի հոլովակ: Իր Instagram-ում  հոլովակը հրապարակել է Միշան՝ որեւէ կերպ այն չմեկնաբանելով:

Публикация от Михаил Галустян (@m_galustyan)

«Ի՞նչ է քո գլխի վրա, Միխայիլ»,- ծիծաղը դեմքին հարցնում է Թիմաթին:

Ի դեպ, երեկ ռեփերը վերջապես հայտնեց Երեւանում չեղարկված իր համերգի նոր օրն ու վայրը: Նա իր հայ երկրպագուների համար տեսաուղերձ է ձայնագրել, որում նշել է, որ հունիսի 8-ին բացօթյա համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում:

Публикация от Black Star (@timatiofficial)



© NEWS.am STYLE