Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Կարապետյան-«Հայ զինվոր»

16:24   28 մայիսի, 2017

Երկարատեւ լռությունից հետո Լիլիթ Կարապետյանը երկրպագուների դատին է հանձնել նոր տեսահոլովակ: «Հայ զինվոր»՝ այսպես է կոչվում երգչուհու նոր աշխատանքը, որի պրեմիերան կայացավ հենց այսօր՝ մայիսի 28-ին:

Լիլիթը տեսահոլովակում ներկայացել է երկու կերպարով՝ մանուշակագույն շքեղ զգեստով եւ զինվորական համազգեստով:

«Հայ զինվոր» երգի հեղինակներն Ավետ Բարսեղյանն ու Ռիչարդ Մադլենյանն են: Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է:



© NEWS.am STYLE