Paparazzi NEWS.am STYLE. Հարութ Փամբուկչյանը՝ Երեւանի կենտրոնում

10:03   29 մայիսի, 2017

Երեւանի հմայքներից մեկն էլ այն է, որ մեր քաղաքը փոքր է, իսկ փողոցներում կարելի է հանդիպել հանգիստ զբոսնող մեր աստղերին: Paparazzi NEWS.am STYLE-ի հերթական «զոհը» սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանն է, որը հանգիստ կանգնած էր Աբովյան փողոցում եւ զրուցում էր երկրպագուի հետ:

Ամենակարեւորը, երգիչը բացասական չարձագանքեց այն հանգամանքին, որ իրեն լուսանկարում են: 66-ամյա երգիչն անընդհատ ժպտում էր, իսկ հետո լուսանկարվեց նաեւ այս տողերի հեղինակի հետ:



© NEWS.am STYLE