Միրանդա Քերն ամուսնացել է Snapchat-ի հիմնադիր Էվան Շպիգելի հետ

09:36   29 մայիսի, 2017

Հանգստյան օրերը լի էին իրադարձություններով, որոնցից մեկն էլ վերաբերում է 34-ամյա ավստրալացի մոդել Միրանդա Քերին:

Քերն ամուսնացել է 26-ամյա միլիարդատեր, Snapchat-ի հիմնադիր Էվան Շպիգելի հետ:

Հարսանիքը գաղտնի է կայացել քալիֆորնիական Բրենթվուդում: Հրավիրված են եղել միայն մտերիմ ընկերներն ու ազգականները:

Հանդիսությունը կազմակերպել են Լոս Անջելեսի իրենց տանը:

Հիշեցնենք, որ Միրանդա Քերն ու Էվան Շպիգելը սկսել են հանդիպել երկու տարի առաջ:

Ապագա ամուսինները ծանոթացել են Լոս Անջելեսում Louis Vuitton-ի ընթրիքի ժամանակ: Հետաքրքիր է, որ մինչեւ լուրջ հարաբերություններն աստղերը երկար ժամանակ որպես ընկերներ են շփվել:



© NEWS.am STYLE