Հինգ նշան, որոնք հուշում են ձեր նկատմամբ համակրանքի մասին

19:13   27 հունիսի, 2017

1. Նա բերում է բաներ, որոնք ձեզ դուր են գալիս

Լինի դա ձեր սիրելի սուրճը կամ նոր փլեյլիսթ ձեր ձայնարկիչի համար. բոլոր այդ նշաններով նա ձգտում է ցույց տալ, որ դուք նրան դուր եք գալիս։ Երբ մենք սիրահարվում ենք, սկսում ենք նկատել բոլոր մանրուքները։ Եթե ինչ-որ մեկը ուշադիր է ձեր նկատմամբ ու ձգտում է ձեզ միշտ բերել այն, ինչ ձեզ դուր է գալիս՝ դա նշանակում է, որ նա փորձում է նվաճել ձեր սիրտը։ 

2. Նա ձեզ հաճոյախոսություններ է անում

Սոցցանցերի, հաղորդագրությունների, էլեկտրոնային փոստի միջոցով կամ դեմ առ դեմ, նա ձեզ միշտ հաճելի բաներ է ասում։ Նա հոգ է տանում ձեր մասին, առիթը բաց չի թողնում՝ արտահայտելու իր հիացմունքը, իր գովասանքը ձեր ու ձեզ հետ կապված ամեն ինչի վերաբերյալ։ Այդ կերպ նա ընդամենն ուզում է նվաճել ձեր սիրտը։

3. Նա «մարմնի լեզվի» միջոցով ցույց է տալիս, որ հրապուրում եք իրեն

Օրինակ՝ նա անընդհատ ձեռքերով մազերն է շոյում կամ մշտապես ժպտում է։ Կամ էլ նրա մարմինը որեւէ այլ կերպ է ձեզ ակնարկում, որ դուր եք գալիս նրան։ Բժիշկ Աբերտ Շեֆլենը՝ «Մարմնի լեզու ու սոցիալական կարգ» գրքի հեղինակը, հայտնաբերել է, որ երբ մարդիկ նույն սենյակում հակառակ սեռի ներկայացուցչի հետ են, նրանց հետ որոշակի ֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում։ Օրինակ, երբ մեզ ինչ-որ մեկը հետաքրքրում է, մենք սկսում ենք հետեւել մեր քայլվածքին, կեցվածքին, ավելի հաճախ ենք ժպտում, հետեւում մեր արտաքինին։ Մենք ուզում ենք ֆիզիկական հրապուրանքի մակարդակում նվաճել այդ մարդուն։ Նաեւ ուզում ենք, որ նա իմանա, որ մենք նրան գրավիչ ենք համարում։

4. Այդ մարդը վստահ է, որ ձեզ հետ տեսողական կոնտակտ ունի

Ըստ հետազոտողների՝ հենց աչքերն են ունակ բացահայտել մեր բոլոր գաղտնի ցանկությունները։ Իսկ երբ խոսքը վերաբերում է մարդու ուշադրությունը գրավելուն կամ նրան սիրահետելու փորձերին, տեսողական կոնտակտը դառնում է շատ բնական ու արդյունավետ «զենք»։ Բոլորս էլ ուզում ենք, որ մեզ տեսնեն կամ լսեն։ Մենք սկսում ենք աչքերով «սիրահետել»։ Այնպես որ՝ եթե հաճախ եք ձեզ վրա «որսում» ինչ-որ մեկի համառ հայացքը, ուրեմն նա, ամենայն հավանականությամբ, փորձում է գտնել դեպի ձեր սիրտ տանող ամենակարճ ճանապարհը։ 

5. Այդ մարդուն հետաքրքրում են ձեր նախասիրություններն ու ձեր անցյալը

Նա ուզում է լինել ձեր կյանքի մի մասը եւ ուզում է, որ դուք իմանաք այդ մասին։ Եթե սիրում եք ֆիլմեր դիտել, նա էլ ձեզ հետ կկիսի ձեր կիրքը։ Նույնիսկ եթե ձեր նախասիրությունը նրան դուր չգա, նա դրանով հետաքրքրվելու միջոց կգտնի։ Երբ ինչ-որ մեկը փորձում է տիրանալ ձեր սրտին, ձեր հետաքրքրությունը կիսելը ձեր ուշադրությանն արժանանալու ամենահեշտ ու բնական միջոցներից է։ 

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE