Կենդանակերպի ամենաուժեղ նշանը

21:12   28 հունիսի, 2017

Նրա ոգու ուժը, հաստատուն բնավորությունը, հզոր էներգիան եւ ահռելի կամքը հազվադեպ են որեւէ մեկին անտարբեր թողնում: Զուր չէ, որ այս նշանի ներկայացուցիչների թվում այդքան շատ են ազդեցիկ եւ հայտնի անհատները:

Կարիճների ուժը եւ էմոցիոնալ հզոր լիցքը մեծապես պայմանավորված են Պլուտոնով, որի հովանավորության ներքո են նրանք գտնվում: Հենց Պլուտոնն է այս նշանի ներկայացուցիչներին այդքան զորեղ դարձնում բարու եւ չարի հարաբերությունում: Կարիճներն արհամարհում են ինչպես իրենց, այնպես էլ իրենց շրջապատող մարդկանց թուլությունը:

Ինչով էլ նրանք զբաղվեն, այդ գործին ամբողջ կրքով եւ նպատակասլացությամբ են տրվում` չխնայելով ո’չ իրենց, ո’չ մյուսներին: Ահա, թե ինչու այս նշանի ներկայացուցիչների թվում այդքան մեծաթիվ են քրտնաջան աշխատողները, որոնք շատ հաճախ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, քանի որ Կարիճների մոտ կառավարելը շատ լավ է ստացվում: Մեծ հաջողությունների հասնելով` նրանք կես ճանապարհին չեն կանգնում:

Նրանք պետք է առաջինը լինեն ամեն ինչում եւ մշտապես՝ շրջապատողներին ենթարկելով եւ նրանց վրա տպավորություն գործելով: Սակայն ամենագլխավորը ամենաէքստրեմալ իրավիճակներում նրանց ոգու` հիացմունքի արժանի տոկունությունն է: Կարիճները երբեք խնդիրների պատճառով գլուխը չեն կորցնում եւ հիստերիայի մեջ չեն ընկնում: Նրանց հաստատուն բնավորությունը եւ ոգու ուժն ամեն ինչում է արտահայտվում` անձնական հարաբերություններից մինչեւ կարիերա:

Կարիճների ներքին էներգիան իրեն է ձգում մյուս նշանների ներկայացուցիչներին: Նրանց կարող են սիրել կամ չսիրել, սակայն Կարիճների հանդեպ անտարբեր մարդիկ սակավաթիվ են: Միայն Կարիճներն են ի վիճակի այդքան երկար եւ անթարթ նայել աչքերի մեջ` ստուգելով մարդու հաստատակամությունը եւ որոշելով նրա հետ իրենց հետագա փոխհարաբերությունների բնույթը:

Կարիճներին հիասքանչ սիրեկաններ են համարում, քանի որ նրանց այս կրքին եւս նրանք ամբողջությամբ են տրվում: Նաեւ լավ ընկերներ, որոնք իրենց ընկերներին չեն դավաճանում, բարությունը չեն մոռանում եւ նույնկերպ են հատուցում: Միեւնույն ժամանակ, նրանք ամենավտանգավոր հակառակորդներն ու մրցակիցներն են, որոնք մտապահում են պատճառված բոլոր վիրավորանքները եւ  անարգանքը: Նրանց նկատմամբ թշնամանքը կարող է անգութ վրիժառություն հարուցել, իսկ Կարիճներին ուղղված ցանկացած խայթող խոսք կարող է խեղդվել նրանց լկտի հեգնանքի եւ նուրբ հումորի մեջ:

 

Աղբյուրը՝ tayni-mirozdaniya.ru



© NEWS.am STYLE