11:32 29 մայիսի, 2017Ռիհանան օվերսայզի սիրահար է դարձել: Վերջին շրջանում 29-ամյա երգչուհին նախապատվությունը տալիս է առնվազն տասն անգամ մեծ հագուստին (դա, հավանաբար, այն պատճառով է, որ երգչուհին վերջերս շատ է գիրացել)։

Այս անգամ Ռիհանային Նյու Յորքում նկատել են պատռված ջինսով եւ օվերսայզ շապիկով:
Երգչուհին Balenciaga-ից կոշիկով է եղել, որն, ի դեպ, այս տարվա գարնանային հավաքածուից է:
Իտալիայում արտադրված այս գեղեցկությունը 1.000 դոլար արժե:

«Ես սիրում եմ դիզայներների, որոնք դեռ հայտնի չեն: Ինձ դուր է գալիս գտնել իրեր, որոնք հայտնի չեն կամ քիչ են հայտնի մեդիային եւ մարդկանց: Ես կարող եմ հրաշալի իրեր գտնել կորեական կամ վիետնամական դիզայներների մոտ, որոնց անունը ձեզ ոչինչ չի ասի: Ինձ հետաքրքրում է միայն նորը, դա է թրենդը»,- E! News-ին տված հարցազրույցում ասել է Ռիհանան:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ GCImages-ի