Քիմ Քարդաշյանն ավելի քան մեկ տարի է՝ չի շփվում Թեյլոր Սվիֆթի հետ

13:29   29 մայիսի, 2017

Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է Watch What Happens Live with Andy Cohen շոուին, որտեղ խոսել է ալկոհոլի, թմրանյութերի, հոր, Քանյե Ուեսթի եւ այլնի մասին: Մենք արդեն անդրադարձել ենք դրան, բայց հաղորդման որոշ հատվածներ որոշեցինք առանձին ներկայացնել:

Շոուի ընթացքում Քիմին հարցրել են՝ արդյոք շփվու՞մ է Թեյլոր Սվիֆթի հետ այն բանից հետո, երբ Snapchat-ում «նվաստացրեց» երգչուհուն (խոսքը Քանյե Ուեսթի եւ Թեյլոր Սվիֆթի միջեւ վիճաբանության մասին է):

Երգերից մեկում՝ Famous-ում, Քանյեն հայհոյել էր Թեյլորին՝ պնդելով, որ երգչուհին նախապես տեղեկացվել է այդ մասին եւ համաձայնություն է տվել: Մինչդեռ Թեյլորն ավելի ուշ, ինչպես միշտ, անմեղ աղջնակ ձեւացավ եւ հերքեց դա, իսկ Քիմը միկրոբլոգում հրապարակեց հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Թեյլորը համաձայնություն է տալիս Քանյեի երգի տողերին: Դրանից հետո Թեյլորը չի շփվում Քիմի հետ:

Քիմին հարցրել են, թե իր գործողություններն ինչպես են ազդել Քենդալ Ջեների եւ Թեյլորի հարաբերությունների վրա, որը, կարծես, երգչուհու թիմից էր: Հայուհին, սակայն, պատասխանել է, որ Քենդալը երբեք Սվիֆթի թիմից չի եղել:
Թեյլորի հետ հարաբերությունների մասին հարցին էլ Քիմը պատասխանել է. «Դրանից հետո մենք չենք շփվում»:



© NEWS.am STYLE