Քորթնի Քարդաշյանը բիկինիով է ներկայացել

14:25   29 մայիսի, 2017

Կաննում մի լավ զվարճանալուց եւ լրատվամիջոցների առաջին էջերում հայտնվելուց հետո Քորթնի Քարդաշյանը Լոս Անջելես է վերադարձել:

Կաննում հայուհին նոր սիրեկան է գտել՝ մոդել Յունես Բենջիմին, որը Քորթնիից 14 տարով փոքր է:

Վերադառնալով Քալիֆորնիա՝ Քորթնին առաջին հերթին երեխաներով՝ Պենելոպայով, Մեյսոնով եւ Ռեյնով է զբաղվել:

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը լուսանկար է հրապարակել, որում բիկինիով կեցվածք է ընդունել որդու՝ Ռեյնի հետ:

Ի դեպ, Քորթնին իր երեխաների հորը՝ Սքոթ Դիսիկին, որը նույնխես Կաննում նոր սիրուհի է գտել, արգելել է տեսնել փոքրիկներին:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE