Ինչպես է տարիների ընթացքում փոխվել 1990-ականներին հայտնի Կարինե Մովսիսյանը (ֆոտո)

14:51   29 մայիսի, 2017

1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին հայկական շոու-բիզնեսը բոլորովին այլ պատկեր ուներ. հայտնիության գագաթնակետում էին Լիլիթ Կարապետյանը, Մայա Մարգարյանը, Մայքլ Քոթանջյանը, Կարեն Գալուլյանը, Կարինե Մովսիսյանը, Սրբուհի Քեքեջյանը եւ այլք...

NEWS.am STYLE-ը խոստանում է պարբերաբար անդրադառնալ նրանց, որոնց երգերի տակ է անցել շատերի մանկությունը։ Լավ, թե՝ վատ, դրանք եղել են մեր առօրյայի մի մասը։

Շարքն սկսում ենք Կարինե Մովսիսյանից։

Պարզվում է՝ երգչուհին ամուսնացել է եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Համենայն դեպս, այդ մասին գրված է նրա ֆեյսբուքյան էջում։ Նա այլեւս չի երգում։

Կարինեն տարիների ընթացքում գրեթե չի փոխվել։ Ներկայացնում ենք նրա ամենաթարմ լուսանկարներից մի քանիսը։



© NEWS.am STYLE