«Երջանիկ եմ ու շատ հուզված». երգչուհի Լենա Ղազարյանը նշանվել է

15:26   29 մայիսի, 2017

«Իմ անունն է», X Factor եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի երգչուհի Լենա Ղազարյանն այսօր մի տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր պաշտոնական էջում, որտեղ նրա ձախ ձեռքի մատնեմատին ադամանդակուռ մատանի է փայլում: Երկրպագուները շտապել են շնորհավորել իրենց սիրելի երգչուհուն նշանադրության առիթով:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Լենայի հետ՝ պարզելու՝ արդյոք նրա անձնական կյանքում նորություններ կա՞ն.

«Այո, մատանին սիրելիս երեկ է դրել մատիս: Միայն ուզում եմ ասել, որ շատ երջանիկ եմ: Դա ինձ համար անսպասելի էր։ Հիանալի զգացողություններ ունեմ՝ երջանիկ եմ ու շատ հուզված»,-նշեց երգչուհին՝ սակայն չցանկացավ բացահայտել իր ընտրյալի մասին այլ մանրամասներ.

«Շատ բան չեմ ուզում բացահայտել սիրելիիս մասին, միայն կասեմ, որ նա բացարձակ կապ չունի շոու-բիզնեսի հետ: Երբ ժամանակը գա, բոլորը կիմանան, թե նա ով է: Ուզում եմ ուղղակի շնորհակալ լինել նրան, որ կողքիս է եւ ամեն կերպ երջանկացնում է ինձ»:

Լենայից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք զույգն առայժմ չի՞ մտածում հարսանիքի մասին.

«Առայժմ վայելում ենք մեր գեղեցիկ ներկան: Եթե այլ փոփոխություններ լինեն իմ կյանքում առաջիկայում, խոստանում եմ առաջինը ձեզ հետ կիսվել»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE