Ռազմիկ Ամյանի` վաստակավոր արտիստի կոչման վերաբերյալ գրառումը համացանցում մեմ է դարձել (ֆոտո)

15:47   29 մայիսի, 2017

Երեկ Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահի կողից մի շարք արտիստներ կոչումներ են ստացել եւ պարգեւատրվել են։  Նրանցից մեկն էլ Ռազմիկ Ամյանն է, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։

Արարողությունից հետո իր ֆեյսբուքյան էջում Ամյանը գրել է.

«ՀՀ նախագահի հրամանագրով այսօր արժանացել եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր
կոչմանը: Ինձ համար չափազանց կարևոր և պարտավորեցնող է: Շնորհակալ եմ»։

Ուշագրավ է, որ Ռազմիկ Ամյանը չի սահմանափակվել միայն հայատառ գրությամբ։ Անհասկանալի է, թե ում համար, բայց վաստակավոր արտիստը նույն գրառումը կրկնել է նաեւ տրանսլիտով՝ լատինատառ հայեներով...

Գերզարգացած տեխնիկայի դարում, երբ այլեւս հայերեն գրելն ու կարդալը համացանցում խնդիր չէ, փաստորեն, կան մարդիկ, որոնց համար տրանսլիտը դեռ գոյություն ունի։ Հենց դա է, թերեւս, պատճառը, որ Ռազմիկ Ամյանի գրառումը համացանցում դարձել է մեմի թեմա։

Համացանցի մի շարք օգտատերեր գրառում կատարելիս գրում են նաեւ դրա լատինատառ տարբերակը՝ հեգնելով Ռազմիկ Ամյանի գրառումը։



© NEWS.am STYLE