Ինչպես արեւներ. NEWS.am STYLE-ի տոնական ֆոտոշարքը՝ կարմրահեր փոքրիկների մասնակցությամբ

11:01   30 մայիսի, 2017

Շիկակարմիր կամ կարմրահեր մազերով մարդիկ կազմում եմ աշխարհի բնակչության միայն 2 տոկոսը։ Դե, պատկերացրեք, թե Հայաստանում նրանք որքան քիչ են։

Բայց NEWS.am STYLE-ին հաջողվել է գտնել կարմրահեր փոքրիկների եւ հունիսի 1-ին ընդառաջ նրանց հետ տոնական ֆոտոշարք կազմակերպել։

Մեր հերոսներից ամենափոքրիկը 3 ամսական է, ամենամեծը՝ 11 տարեկան։

Միքայել, 3 ամսական

Այնպես ստացվեց, որ նկարահանումների օրը Միքայելը դարձավ երկու ամսական (հիմա նա 3 ամսական է)։ Կարմրահեր փոքրիկը սկզբում քնած էր, բայց մեզ, ի վերջո, հաջողվեց նրան արթնացնել :)

Վալենտինա 4.5 տարեկան

 

Մեզ այդպես էլ չհաջողվեց Վալենտինային ստիպել ժպտալ: Բայց պարզեցինք, որ նա սիրում է նկարել, ուզում է մայրիկ դառնալ, ապա՝ բժշկուհի եւ նկարչուհի :)

Սարգիս, 5 տարեկան

Շատ լուրջ տղա է եւ որոշել է դառնալ փրկարար։ Սիրում է ֆուտբոլ եւ բասկետբոլ։

էվա, 1.5

Նկարահանման ամբողջ ընթացքում ուրախ վազվզում էր։ Մայրիկի խոսքով՝ սիրում է պարել։

Անի, 6 տարեկան

Անին նկարահանման էր եկել իր սիրելի խաղալիքի հետ։ Շատ ամաչկոտ էր, բայց ինձ ասաց, որ ուզում է պարուհի դառնալ։

Արեն եւ էդգար, 6.5 տարեկան

էդգարն ուզում է դառնալ նախագահ, որ փողկապ կրի, իսկ Արենը դեռ փնտրտուքների մեջ է։ Երկուսն էլ կավագործություն են սիրում։

Մարիաննա, 4.5 տարեկան

Մարիաննան ուզում է դառնալ բժշկուհի կամ դերասանուհի։ Շատ է սիրում գրքեր կարդալ եւ երազում է դպրոց հաճախելու մասին:

էլմիրա, 2.2 տարեկան

Մայրիկի խոսքով՝ Էլմիրան կամակոր է, քմահաճ, չի սիրում նստել տեղում։ Եվ մենք, անշուշտ, նկատեցինք դա նկարահանման ընթացքում :) Սիրում է պարել եւ երգել։

Արինա, 3.2 տարեկան

Սիրում է լեգոյով խաղալ, մուլտֆիլմեր դիտել, ինչպես նաեւ պարել։

Աիդա, 8 տարեկան

Ուզում է դառնալ ռուսերենի ուսուցչուհի։ Դպրոցում ամենասիրելի առարկան ռուսերենն է։ Հաճախում է պարի, մտածում է պարուհի դառնալու մասին։

Նարե, 6 տարեկան

Սիրում է սովորել, ուզում է դառնալ բժշկուհի, որպեսզի օգնի մարդկանց։

Մանե, 11 տարեկան

Մանեն հաճախում է լողի, նկարչության դասերի, բայց դեռ մտածում է, թե ինչ պետք է դառնա ապագայում։ Ինձ հետ զրուցելիս նշեց, որ կցանկանար կենդանիների հետ կապված աշխատանք ունենալ։

Շնորհավոր Հունիսի 1, կարմրահեր արեւներ!

Հեղինակ՝ Շուշան Շատիկյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE