Զոլավոր վերնաշապիկներ, ջինսե բաճկոններ եւ ժիլետներ. Street Style` Երեւանում (ֆոտոռեպորտաժ)

12:08   30 մայիսի, 2017

NEWS.am STYLE-ը կրկին զբոսնել է Երեւանի փողոցներով՝ ֆիքսելով հայ աղջիկների գարնանային կերպարները: Այս անգամ մեր ամենատես ֆոտոխցիկը նկատել է, որ հայուհիներն այս սեզոնին նախտընտրում են ազատ ոճը՝ ջինսե տաբատներ, հարմարավետ ժիլետներ, սպորտային կոշիկներ ու տարատեսակ բաճկոններ:

Հետաքրքիր է, որ չնայած գարունը ենթադրում է վառ գույներ՝ հայուհիները հիմնականում նախընտրում են հագնվել դասական համարվող սեւ ու սպիտակ գույների մեջ:

Ի դեպ, այս սեզոնին, կարծես թե, Երեւանում իսկական թրենդ է դարձել զոլավոր հագուստը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE