17:15 30 մայիսի, 2017Թոմ Ֆորդը, Զակ Պոզենը, Մարկ Ջեքոբսը, Քրիստիան Սիրիանոն եւ Սոֆի Տելլեն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի թիրախում են հայտնվել: ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրությունից հետո կրքերը հանդարտվեցին, աստղերից ոչ ոք Կանադա չփախավ, իսկ նախկինում Մելանյա Թրամփին ծաղրողները հանկարծ հասկացան, որ Մելանյան գեղեցիկ, հմայիչ կին է, խարիզմա ունի եւ հիասքանչ է հագնվում: Կարելի է ասել, որ նա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենագեղեցիկ առաջին տիկինն է:

Եվ հիմա նրա հետ աշխատելուց հրաժարված դիզայներները եղունգները, մատները, ձեռքերն ու ոտքերն են կրծում, քանի որ Մելանյան նրանց ուշադրություն չի դարձնում եւ սկսել է հագնվել Dolce Gabbana-ի, Dior-ի եւ Ralph Lauren-ի դիզայներների մոտ:

«Նորաձեւության աշխարհի մարդիկ հաճախ են փոխում իրենց հայացքները: Հիմա նրանք սկսել են նկատել, որ այս հիասքանչ, գեղեցիկ կինն ամուսնացած է նախագահի հետ, եւ հասկանալ, որ մեծ պատիվ է նրա հետ աշխատելը: Մելանյան ամեն օր տասնյակ փաթեթներ է ստանում հագուստի հանրահայտ ապրանքանիշերից, որոնք փորձում են նրա բարեհաճությունը ձեռք բերել:

Նա ինչ-որ բան ընտրում է, ինչ-որ բան էլ՝ վերադարձնում: Մելանյան կարիք չունի պատվերով հագուստ փնտրել, դիզայներների դիմել, որ իր համար զգեստ ստեղծեն: Նա կարող է հագուստ գտնել ցանկացած խանութում. ամեն ինչ նրան սազում է: Նա ամենապարզ հագուստով անգամ շքեղ տեսք ունի»,- Page Six-ին տված հարցազրույցում հայտարարել է ոճաբան Ֆիլիպ Բլոխը:

