Դանիայում ամենափոքր հյուրանոցն է բացվելու

19:29   5 ապրիլի, 2013

2013 թվականի հունիսին դանիական մայրաքաղաք Կոպենհագենում բացվելու է աշխարհի ամենափոքր հյուրանոցը:

Ըստ Gooddays-ի, այս հյուրանոցի հյուրերը կարող են տեղավորվել միայն մեկ սենյակում: Ներս մտնելիս նրանց ծաղիկներ, թարմ մրգեր եւ գինի կմատուցեն: Հյուրանոցային միակ համարում կա լոգարան, մինի-բար, հեռուստացույց եւ հսկայական մահճակալ: Հյուրանոցը գտնվում է Central Cafe սրճարանի վերեւում, որը համարվում է Կոպենհագենի ամենափոքրիկ հաստատությունը: Սրճարանը նախատեսված է ընդամենը 5 հոգու համար: Փոխարենը, այստեղ կարելի է դանիական լակրիցա համտեսել:



© NEWS.am STYLE