Ինչպե՞ս է ննջասենյակի գույնն ազդում քնի եւ սեքսի վրա

12:02   31 մայիսի, 2017

Kolobok.ua  կայքի խմբագրությունը հարցում է անցկացրել եւ պարզել, թե զույգերը ննջասենյակի ո՞ր գույնն են համարում ներդաշնակ ինտիմ հարաբերությունների համար:

Հարցման արդյունքներով՝ կարմիր երանգներով ննջարանում զույգերը մարմնական հաճույքին կարող են շաբաթական միջինը մեկ անգամ ժամանակ տրամադրել:

Այսպիսով, գույներից ո՞ւմ է պատկանում սեքս-պոդիումի ամենաբարձր աստիճանը. զույգերը, որոնց ննջասենյակի ինտերիերը տաք գույներով է՝ բեժ, վարդագույն, ավազագույն, կաթնագույն, շաբաթական սեքսով զբաղվում են միջինը 3 անգամ:
Հոգեբանները կարծում են, որ նման նախանձելի հաճախակիությունը պայմանավորված է նրանով, որ կարամելագույնը քաղցրեղենի եւ դրական, տոնական տրամադրության զգացողության հետ է ասոցացվում:

Ավելին, անգլիացի գիտնականները բացահայտել են նաեւ, թե ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա: Այսպիսով, զույգերն ավելի խորն են քնում երկնագույն սենյակում, ավելի վատ են քնում դեղին եւ կանաչ գույներով սենյակում: Իսկ, ահա, մանուշակագույն պատերով սենյակում գրեթե քնել չի լինում. քունն ընդհատ է, կարող են մղձավանջներ լինել:
Հետաքրքիր է, որ պատերը նորաձեւ մոխրագույնով ներկելուց հետո մարդիկ նկատել են, թե սկսել են ավելի շատ ծախսել պատահական գնումների վրա:

P.S. Եթե ավելի հաճախակի սեքս եք ցանկանում, գուցե սիրելիին համոզեք փոխե՞լ ննջասենյակի պատերի գույնը:



© NEWS.am STYLE