Սինգապուրում պարենային փառատոն կանցկացվի

18:17   5 ապրիլի, 2013

Ապրիլի 11-14-ը Սինգապուրում կանցկացվի Savour պարենային փառատոնը:

Ըստ Tursvodka-ի, փառատոնին կմասնակցեն աշխարհահռչակ 25 շեֆ-խոհարարներ տարբեր երկրներից: Տոնի շրջանակում գուրմանները հնարավորություն կունենան փորձել ավելի քան 60 յուրահատուկ ուտեստներ՝ իջեցված գներով: Բացի այդ, կանցկացվեն տարբեր ուտեստների պատրաստման վարպետության դասեր:

Միջոցառմանն այցելությունը կարժենա 20 դոլարից ոչ պակաս:



© NEWS.am STYLE