Քարդաշյան-Ջեներ գերդաստանը պատերազմ է հայտարարել Քորթնի Քարդաշյանի նախկին ընկերոջը

10:06   31 մայիսի, 2017

Թվում էր՝ Քորթնի Քարդաշյանը վերադարձավ Կաննից, որտեղ մի լավ զվարճացավ սիրեկանի՝ Յունես Բենջիմի հետ, եւ կարող է շարունակել հանգիստ ապրել: Բայց ոչ, Քարդաշյան-Ջեներ գերդաստանը կարողանում է սկանդալի կենտրոնում հայտնվել:

Բանն այն է, որ մինչ Քորթնին սիրախաղ էր անում իրենից 14 տարով փոքր մոդելի հետ, նրա երեխաների հայրը՝ նախկին ընկեր Սքոթ Դիսիկը, նույնպես Կաննում էր: Նա դեռ այնտեղ է եւ հանդիպում է աղջիկների հետ. յոթ օրվա ընթացքում նա յոթ ընկերուհի է փոխել, որոնց թվում է նաեւ 19-ամյա դերասանուհի Բելլա Թորնը:

Իսկ երեկ 34-ամյա Սքոթը զբոսանավով շրջում էր Ջասթին Բիբերի նախկին ընկերուհու՝ Շանթել Ջեֆրիի հետ:

Ի պատասխան՝ Քարդաշյան-Ջեներ գերդաստանը զայրացել է: Նրանք կարծում են, որ Սքոթն այդպիսով, իբր, դաժանորեն վրեժ է լուծում Քորթնիից: Ներքին աղբյուրների հավաստմամբ՝ գերաստանում վստահ են, որ Սքոթն ուզում է Քորթնիին ստիպել խանդել: Նրանք կարծում են, որ Սքոթը թքած ունի այդ աղջիկների վրա, պարզապես նրանց օգտագործում է իր նպատակների համար:

Իհարկե, աղբյուրները հավելում են, որ Սքոթը զայրացել է ոչ այն պատճառով, որ Քորթնին սիրեկան ունի, այլ քանի որ արդեն կես տարի է՝ փորձում է վերականգնել հարաբերությունները Քորթնիի հետ, իսկ նա դեռ անցյալ տարվանից հանդիպում է Յունեսի հետ:

Ամեն դեպքում՝ Քարդաշյանների տան դուռը հիմա փակ է Սքոթի համար. ոչ մի համատեղ ընթրիք կամ զբոսանք, իսկ Քորթնին նույնիսկ արգելել է երեխաներին տեսնել:

Ի դեպ՝ Սքոթին չեն արգելել մասնակցել ընտանեկան ռեալիթի շոուի նկարահանումներին: Բիզնեսը բիզնես է մնում:

 

Աղբյուրը՝ TMZ

Լուսանկարները՝ BackGrid-ի



© NEWS.am STYLE