Քենդիս Սվեյնփոլը՝ Victoria’s Secret-ի գայթակղիչ հոլովակում. մոդելը նորից ապրանքանիշի թիմում է

12:31   31 մայիսի, 2017

Օ՜, այո: Մոլորակի ամենահմայիչ, սեքսուալ մոդելներից Քենդիս Սվեյնփոլը վերադառնում է Victoria’s Secret-ի թիմ: 

Այս մասին 28-ամյա մոդելը հայտնել է Instagram-ում՝ հաստատելով Victoria’s Secret-ի Twitter-ի հաղորդագրությունը:

2016 թվականի հոկտեմբերին մայր դարձած մոդելը, հավանաբար, պոդիում կբարձրանա արդեն այս աշնանը՝ Victoria’s Secret-ի ավանդական ցուցադրությանը: Ապրանքանիշի Twitter-ում Քենդիսի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակվել:

«Պաշտոնական. Քենդիս Սվեյնփոլը վերադարձել է»,- մակագրել են տեսանյութը:
Սեւ-սպիտակ տեսանյութում Քենդիսը կեցվածք է ընդունել լողազգեստով՝ ցուցադրելով որդու՝ Անակայի լույս աշխարհ գալուց հետո վերականգնած կազմվածքը:

Публикация от Victoria's Secret (@victoriassecret)

Ի դեպ, Ալեսանդրա Ամբրոսիոն, Միրանդա Քերը, Լիլի Օլդրիջը, Հայդի Քլումը նույնպես ծննդաբերությունից հետո ռեկորդային ժամկետներում նորից ստանձնեցին Victoria’s Secret-ի «հրեշտակի» պարտականությունները:



© NEWS.am STYLE