11:32 31 մայիսի, 2017Քարդաշյան-Ջեներ գերդաստանը դեռեւս փորձում է գլուխ հանել իրավիճակից, որում Քորթնի Քարդաշյանը հայտնվել է Կաննում սիրեկանի հետ անցկացրած օրերից հետո:

Հիշեցնենք, որ Քորթնիի նախկին ընկերը՝ հայուհու երեք երեխաների հայր Սքոթ Դիսիկը, սկսել է «վրեժխնդիր» լինել Քորթնիից:

Մինչ այդ, Քիմը հյուրընկալվել է Էնդի Կոհենի շոուին եւ պատմել հոր, ալկոհոլի եւ թմրանյութերի մասին:

Իսկ հիմա հերթը Քլոե Քարդաշյանինն է, ում մոտ ամեն ինչ, ի տարբերություն Քորթնիի, կարգին է:

Քլոեին նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում, ուր նա ժամանել է 26-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ անցկացրած հանգստյան օրերից հետո:




Հիշեցնենք, որ զույգը սկսել է հանդիպել անցյալ տարվա սեպտեմբերից: Վերջերս Քլոեն նույնիսկ սկսել է ամուսնության մասին խոսել:

«Ես կամուսնանայի նրա հետ: Ես երբեք նման հարաբերություններ եւ նման սեր չեմ ունեցել: Շատ կուզեի ընտանիք ունենալ: Մենք նրա հետ արդեն խոսել ենք այդ թեմայով: Ես ուզում եմ մայր դառնալ եւ վստահ եմ, որ Տրիստանը լավ հայր կլինի»,- ավելի վաղ ասել էր Քլոեն:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի