14:05 31 մայիսի, 20171990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին հայկական շոու-բիզնեսը բոլորովին այլ պատկեր ուներ. հայտնիության գագաթնակետում էին Լիլիթ Կարապետյանը, Մայա Մարգարյանը, Մայքլ Քոթանջյանը, Կարեն Գալուլյանը, Կարինե Մովսիսյանը, Սրբուհի Քեքեջյանը, Լուսինե Մկրտումյանը, Վահե Դավթյանը եւ այլք...
NEWS.am STYLE-ը խոստանում է պարբերաբար անդրադառնալ նրանց, որոնց երգերի տակ է անցել շատերի մանկությունը։
Շարքի առաջին հերոսուհին Կարինե Մովսիսյանն էր։ Իսկ այժմ ներկայացնում ենք 2000-ականների ամենահայտնի երգչուհիներից Լուսինե Մկրտումյանին։ Նրա «Իմ սեր» երգը չէր իջնում հիթ-շքերթների առաջին հորիզոնականներից (ի դեպ, տեսահոլովակն այդպես էլ չգտանք YouTube-ում)։
Տարիները, կարծես, անզոր են եղել նրա նկատմամբ. Լուսինեն գրեթե չի փոխվել։

Երգչուհին վերջին շրջանում Հայաստանում գործունեություն չի ծավալում։ Նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա աշխատում է Թայլանդի ռեստորաններից մեկում։

Ներկայացնում ենք երգչուհու ամենաթարմ լուսանկարներից մի քանիսը։




