Ռոբ Քարդաշյանը հրապարակել է Բլեք Չայնայի արխիվային լուսանկարներն ու սեր խոստովանել նրան

14:36   31 մայիսի, 2017

Քիմ Քարդաշյանի եղբայրն Instagram-ի իր էջում երկու լուսանկար է հրապարակել, որտեղ նրա նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան, 14 տարեկան է։

Լուսանկարների մակագրություններում 30-ամյա Ռոբ Քարդաշյանը սիրո խոստովանություններ է շռայլել իր դստեր մորը։ Դե, իսկ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ անցյալ տարի մի շարք սկանդալներից հետո զույգը պաշտոնապես դեռ չի միացել։ Բլեքը հերթական սկանդալից հետո վերցնելով դստերը՝ Դրիմ Ռենեին, հեռացավ տնից՝ միայնակ թողնելով Ռոբին։

Ռոբը Չայնայի հետ պաշտոնապես սկսել է հանդիպել անցյալ տարվա ապրիլին՝ չնայած զույգին դրանից առաջ շատ անգամ էին միասին տեսել։ Անցյալ տարվա նոյեմբերին Չայնան լույս աշխարհ բերեց իր եւ Ռոբի համատեղ դստերը, իսկ հոկտեմբերին զույգը բաժանվեց։
E! News-ը հաղորդում է, որ Ռոբն ու Չայնան սկսել են աշխատել իրենց վրա եւ տարբեր թրեյնինգների հաճախել, քանի որ շատ են ցանկանում կրկին միասին լինել եւ ապրել միեւնույն հարկի տակ։

«Նրանք հանդիպում են, սակայն դեռ միասին չեն ապրում, այժմ ավելի պատասխանատու են իրենց եւ դստեր նկատմամբ», - նշել է աղբյուրը։



© NEWS.am STYLE