Զեղչեր կարճ կիսաշրջազգեստով այցելուների համար

17:40   5 ապրիլի, 2013

Չինական հայտնի Guilin Merryland Theme Park զվարճանքների այգու տնօրինությունը որոշում է ընդունել այցելության զեղչեր տրամադրել բոլոր աղջիկներին, ովքեր կներկայանան կարճ կիսաշրջազգեստով:

Ըստ Deartravel-ի, կիսաշրջազգեստի երկարությունը չպետք է գերազանցի 38 սմ-ը: Այգի մուտքի մոտ այն ստուգելու են հատուկ աշխատակիցները: Զեղչ ստանալ ցանկացողների տարիքը պետք է լինի 18-ից բարձր: Այս ակցիան այգում անցկացվում է 2007 թվականից եւ դարձել է կանացի ոտքերի գեղեցկության իսկական ցուցադրություն:



© NEWS.am STYLE