Ջենիֆեր Լոպեսը զվարճացել է World of Dance պարային շոուի պրեմիերային

17:05   31 մայիսի, 2017

Ջենիֆեր Լոպեսը զվարճացել է World of Dance պարային շոուի պրեմիերային: 47-ամյա երգչուհին զուգընկերոջ՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ, NBC ալիքի եթերում ներկայացրել է շոուի նոր սեզոնը (Լոպեսը հաղորդման պրոդյուսերն է):

Публикация от Jennifer Lopez (@jlo)

Գործադիր պրոդյուսերի պաշտոնը Լոպեսը համատեղում է ժյուրիի անդամի դժվար պարտականության հետ: Նրանից բացի՝ ժյուրիի կազմում ներառվել են նաեւ 32-ամյա լատինաամերիկացի դերասան, պարող եւ խորեոգրաֆ Դերեք Հաֆը եւ 37-ամյա ռիթմ-ըն-բլյուզ կատարող Ne-Yo-ն:

Публикация от Jenna Dewan Tatum (@jennadewan)

Ջենիֆերն ու Ալեքս Ռոդրիգեսը պրեմիերային տանն են հետեւել եւ Instagram-ում մեկնաբանել շոուն: Իսկ այդ ամենին կարող եք հետեւել տեսանյութերից պատրաստված ընտրանիում:

Публикация от Alex Rodriguez (@arod)



© NEWS.am STYLE