Լուսինե Թովմասյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը (ֆոտո)

18:32   31 մայիսի, 2017

Այն, որ Լուսինե Թովմասյանը Հայաստանի ամենագեղեցիկ կանանցից է, վաղուց վիճելի չէ, մանավանդ, որ նա 2003 թվականին նվաճել է «Միսս Հայաստան» տիտղոսը:

30-ամյա Լուսինեն մինչ օրս հիացնում է բոլորին իր նրբագեղությամբ եւ սլացիկ կազմվածքով։

Մոդելն այսօր նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ ցուցադրելով իր գեղեցիկ ոտքերը: Լուսինեն կարճ, եթերային զգեստով է, որը համադրել է սպորտային կարմիր կոշիկների հետ: 

Հավանո՞ւմ եք Լուսինեի նոր street style կերպարը:



© NEWS.am STYLE