Հինգ նշան, որ դուք դառնում եք այնպիսին, ինչպիսին պետք է լինեք

19:01   1 հուլիսի, 2017

1. Դուք ինքնուրույն եք եւ ձեզ մարդկանցից մի փոքր մեկուսացված եք զգում

Ժամանակի ընթացքում դուք սովորում եք պաշտպանել ինքներդ ձեզ։ Այդ պատճառով չեք ցանկանում որեւէ մեկի համար բեռ լինել։ «Ես ինքս դրանով կզբաղվեմ»,- ասում եք ձեզ օգնություն առաջարկողներին։ Հիմնականում ձեզ բնորոշ է միայնակությունն ու մեկուսացումը, սակայն դուք հպարտանում եք ձեզանով, քանի որ ուժեղ ու անկախ մարդ եք։

2. Դուք գիտակցում եք, որ ինքներդ ձեզ հետ որոշ բարդություններ ունեք

Դուք չեք հերքում խնդիրների առկայությունն ու փորձում եք հաղթահարել դրանք՝ լինի դա տագնապի զգացում, վստահության հարց կամ այլ բարդություն, որը խոչընդոտում է ձեր երջանկությանը։ Դուք գիտեք, թե երբ, ինչպես եւ ինչպիսի պայմաններում են այդ բարդությունները հանդես գալիս եւ դրանք հաղթահարելու համար ջանքեր եք գործադրում։

3. Դուք ցանկանում եք խզել անօգուտ հարաբերությունները

Ժամանակի ընթացքում դուք հասկանում եք, որ ձեր ծանոթները քիչ չեն, ինչը չի կարելի ասել ընկերների մասին։ Դուք սկսում եք կասկածել անծանոթների հետ հարաբերություններին՝ շատ լավ հասկանալով, թե ով է անկեղծ, ով՝ ոչ, ում կողքին եք ցանկանում մնալ, ում՝ ոչ։ Ձեզ համար հատկապես թանկ ընկերների կորստի պարագայում ձեզ մեղավոր, հիասթափված ու տխուր եք զգում։ Սակայն բավական քաջ եք՝ հարաբերությունները խզելու համար, որոնք սարսափելի էին եւ հուզականորեն վիրավորում էին ձեր ներքին «ես»-ը։

4. Ձեզ համար բարդ է մարդկանց վստահել

Ոչ այնքան այն պատճառով, որ դուք զգույշ եք ընկերների ընտրության հարցում, այլ որովհետեւ ձեզ համար հեշտ չէ հիմարություններ լսելը։ Դուք հաճախ եք հիասթափվում դավաճանություններից։ Սակայն մարդկանց հավատալուն պես նրանց հավատարիմ եք դառնում եւ երկարատեւ հարաբերություններ պահպանում։

5. Ձեր կյանքն անհետաքրքիր եք համարում

Դուք բավարարված չեք ձեր կյանքով, քանի որ միշտ ձգտում եք ավելիին։ Միօրինակությունն ու աշխատանքը հոգնեցնում են ձեզ եւ միշտ մտածում եք. «Իսկ հետո՞»։ Հենց այդ զգացումն է ձեզ մղում ավելի հետաքրքիր բաների։ Ավելին, ձեր կյանքը հետաքրքիր չէ, քանի որ դրանում անիմաստ դրաման գրեթե բացակայում է։ Նշանակում է՝ հպարտանալու առիթ կա։

 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE