Երջանիկ կնոջ երեք գաղտնիք. ինչպես պահպանել հարաբերությունները

22:08   25 օգոստոսի, 2017

Գաղտնիք առաջին. մի փորձիր քեզանով լցնել ամբողջ տարածությունը

Որքան շատ փորձես նրան քեզ կապել, այնքան նա հեռանա քեզանից: Տղամարդը պետք է զգա, որ ազատ տարածություն ունի, ժամանակ՝ իր հետաքրքրությունների համար, միայնակ կամ ընկերների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն: Եվ որ ստիպված չլինի սիրելիին բացատրել ու արդարանալ, որ իր ժամանցում ընտանեկան բարեկեցությանը սպառնացող ոչինչ չկա:

Անվստահությունը, մշտական վիրավորանքները վաղ թե ուշ կստիպեն ձեզ ու ձեր հարաբերություններին այլ կերպ նայել: Մենք ինքներս ենք կառուցում մեր երջանկությունը, ինչպես նաեւ կործանում այն:

Գաղտնիք երկրորդ. սովորիր փոխզիջումների գնալ

Այդ կերպ կխուսափես բազմաթիվ վեճերից ու այլ տհաճություններից: Համառ ու եսասիր մի եղիր: Երեք տարի շարունակ ծով եք գնում, իսկ նա երազում է լեռներում հանգստի մասի՞ն: Գուցե ժամանակն է զիջե՞լ նրան:

Եթե փոխզիջումների գնաս, նա նույնպես կանի դա: Իսկ եթե երկուսդ էլ անընդհատ ձերը պնդեք, հազիվ թե ձեր ամուսնությունը երջանիկ կլինի:

Գաղտնիք երրորդ. մի փորձեք կատարյալ լինել

Երբեք չի վիճեք: Երբեք մի զայրացեք: Մի զայրացրեք: Մի հակաճառեք: Ո՛չ... Մի՛ փորձեք նրա համար կատարյալ լինել, հակառակ դեպքում ձեր հարաբերություններն արհեստական եւ անգույն կլինեն: Եվ մի օր դու անպայման կպայթես, քանի որ չես կարող կուտակել ու ճնշել բոլոր էմոցիաները:

Ուզում ես ներողությո՞ւն խնդրել: Խնդրեմ: Ավելի ուշադիր եղիր սիրելիիդ հանդեպ, քիչ քմահաճություն արա, սովորել լսել: Միայն թե մի փորձիր անել անհնարինը: Դու նրան պետք ես իսկական, երջանիկ, չափավոր էմոցիոնալ, քանի որ հենց այդպիսին է նա քեզ սիրահարվել:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE