Կանոնավոր սեքսի հինգ առավելություն կարիերայի համար

22:04   2 հուլիսի, 2017

1. Ավելի շատ սեքս, ավելի շատ աշխատավարձ

ԱՄՆ-ի աշխատանքի հետազոտության ինստիտուտի գիտնականներն ապացուցել են, որ շաբաթական առնվազն մեկ անգամ սեքսով զբաղվող մարդիկ ավելի շատ են վաստակում, քան նրանց այն հասակակիցները, որոնք նման հնարավորություն չունեն: Մասնագետների կարծիքով՝ պատճառը, հավանաբար, այն է, որ կանոնավորապես սեքսով զբաղվող մարդիկ սովորաբար ավելի երջանիկ ու առողջ են: Նրանք ավելի արդյունավետ որոշումներ են կայացնում եւ հազվադեպ են տառապում գրասենյակում սոցիալական խտրականությունից: Դա էլ իր հերթին հանգեցնում է աշխատավարձի աճի:

2. Ավելի շատ սեքս, ավելի լավ առողջություն

Սեքսը սթրեսը հաղթահարելու լավագույն միջոցներից է: Բժիշկ Շարոն Նորլինգի խոսքով՝ կանոնավոր օրգազմը կարող է 3-8 տարով երկարացնել կյանքը: Արիզոնայի համալսարանի մասնագետների հետազոտությունը նաեւ ապացուցել է, որ կանոնավորապես սեքսով զբաղվելը նվազեցնում է տագնապի մակարդակը: Բացի այդ՝ սեքսի սիրահարները հազվադեպ են վատ տրամադրություն ունենում:

3. Սեքսը նվազեցնում է հիվանդության պատճառով հանգստի օրերի թիվը

Կանոնավոր սեքսով զբաղվելը խթանում է դեհիդրոէպիանդրոստերոն (DHEA) հորմոնի արտադրությունը: Այն թեթեւացնում է դեպրեսիայի նշաններն ու բարենպաստ ազդեցություն է ունենում իմունային համակարգի աշխատանքի վրա: Դա, իհարկե, չի նշանակում, որ այդ մարդիկ քիչ են հիվանդանում, բայց նրանք ավելի քիչ են հիվանդության պատճառով հանգստի օրեր վերցնում:

Բացի այդ, Էդինբուրգի թագավորական կլինիկայի հետազոտությունը ցույց է տվել, որ 40 տարեկան ու դրանից մեծ մարդիկ, որոնք հասակակիցներից 50%-ով ավելի հաճախ են սեքսով զբաղվում, 7-13 տարով երիտասարդ տեսք են ունենում:

4. Փրկում է գրասենյակային միգրենից

Մշտապես մեծ գրասենյակներում աշխատող մարդկանց մոտ հաճախ են միգրենի նոպաներ լինում: Բայց սեքսը խթանում է օքսիտոցինի արտադրությունը. հորմոն, որը նաեւ թուլացնում է գլխացավի նախանշանները: Այնպես որ, եթե կանոնավորապես սեքսով եք զբաղվում, ավելի դյուրին եք հաղթահարում գրասենյակային դժվար կյանքը, քան աշխատակիցների մեծ մասը:

5. Ձեռներեցությունը կարող է կտրուկ բարելավել ձեր սեռական կյանքը

Ձեռներեցների շրջանում վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ մարդկանց 14%-ը, որոնք նախկինում ուրիշի գրասենյակներում են աշխատել, իսկ հետո ձեռներեց են դարձել, ավելի հաճախ են սեքսով զբաղվում: Փակ շրջան է ստացվում. որքան հաճախ ես սեքսով զբաղվում, այնքան լավ ես աշխատում, որքան լավ ես աշխատում, ավելի հաճախ ես սեքսով զբաղվում:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE