Իդրիս Էլբան եւ Քեյթ Ուինսլեթը՝ «Մեր միջեւ լեռներ են» ֆիլմի թրեյլերում

12:35   1 հունիսի, 2017

Youtube-ի Movieclips Trailers ալիքում հրապարակվել է The Mountain Between Us («Մեր միջեւ լեռներ են») ֆիլմի առաջին թրեյլերը:

Իսրայելցի ռեժիսոր Հանի Աբու-Ասադի ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Իդրիս Էլբան եւ Քեյթ Ուինսլեթը: Ժապավենը կինովարձույթում կհայտնվի հոկտեմբերի վերջին:

Բժիշկ Բենը (Էլբա) եւ գրող Էշլին (Ուինսլեթ) վատ եղանակի պատճառով օդանավակայանում են մնում: Բայց երկուսն էլ պետք է շտապ լեռներ թռչեն. Բենը կարեւոր համաժողով ունի, իսկ Էշլին շտապում է սեփական հարսանիքին: Նրանք պայմանավորվում են փոքրիկ օդանավի օդաչուի հետ եւ ճանապարհ ընկնում, բայց աղետի են ենթարկվում:

Հրաշքով ողջ են մնում, բայց դեռ պետք է ճանապարհ գտնեն՝ տուն հասնելու. բարձր լեռներում են, ոչ ոք չգիտի՝ որտեղ են նրանք, եւ ոչ ոք չի որոնելու: 



© NEWS.am STYLE