Հայտնի է դարձել Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի ապագա երեխայի սեռը

09:16   1 հունիսի, 2017

Հայտնի է դարձել Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի ապագա երեխայի սեռը:

Սերենայի ավագ քույրը՝ Վինուսն այդ մասին հայտնել է Eurosport-ին տված հարցազրույցում:

Հղի Սերենա Ուիլյամսը երեկ French Open-ի ժամանակ թենիսի խաղի է այցելել, որտեղ հանդիպել են Վինուսն եւ ճապոնուհի Կուրումի Նարուն:

Սեւ լեգինսով եւ սպիտակ շապիկով Սերենան նստած է եղել երկրպագուների շարքերում:

Հաղթանակ տանելով՝ Վինուսը կարճ հարցազրույց է տվել եւ հայտարարել, որ իր քույրը՝ Սերենան եւ Ալեքսիս Օհանյանը սպասում են դստեր լույս աշխարհ գալուն:

«Աղջիկ է ծնվելոը»,- ասել է Վինուսն ու հույս հայտնել, որ փոքրիկին իր պատվին կանվանակոչեն:

Հիշեցնենք, որ զույգի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականի աշնանը, իսկ 2016-ի վերջին սիրահարները հայտնեցին նշանադրության մասին:



© NEWS.am STYLE