«Գահերի խաղի» հերոսների ֆոտոշարքը պատահաբար բացահայտել է նոր սեզոնի գաղտնիքներից մեկը

14:03   1 հունիսի, 2017

Մոտենում է այն «Գահերի խաղը» հայտնի սերիալի 7-րդ սեզոնի մեկնարկի օրը: Հուլիսի 16-ին կհեռարձակվի առաջին մասը, իսկ մինչ այդ համացանցում օրերս սերիալի հերոսների մասնակցությամբ նկարահանումներից ֆոտոշարք է հրապարակվել, ինչպես նաեւ Entertainment Weekly-ի համար պաստառներ:

Հենց այստեղ էլ թույլ են տվել սխալը: Սթարք ընտանիքի, ինչպես նաեւ Արիայի (Մեյսի Ուիլյամս) առանձին լուսանկարում ուշադիր երկրպագուներն աղջկա ձեռքին նկաատել են Լորդ Փեթիր Բեյլիշի՝ «Ճկույթի» դաշույնը:

Երկրպագուներն անմիջապես եզրակացրել են, որ նոր սեզոնում Արիան բախվելու է Բեյլիշի հետ:

Ֆիլմի երկրպագուները ենթադրում են, որ Արիան սպանելու է Բեյլիշին՝ այդ կերպ վրեժ լուծելով ավելի վաղ քրոջ՝ Սանսա Սթարքի (Սոֆի Թերներ) հետ նրա վերաբերմունքի պատճառով:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE